չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Զորամասի կացարանում բռնկված հրդեհից 15 զինծառայող է մահացել

Զորամասի կացարանում բռնկված հրդեհից 15 զինծառայող է մահացել

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ Պն-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  հայտնել էին ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

  • Կիսվել: