հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր սխրանքի գնացող զինվորներն ու սպաներն աչքի առջեւ ունեն անցյալի հերոսներին. Փաշինյան

Այսօր սխրանքի գնացող զինվորներն ու սպաներն աչքի առջեւ ունեն անցյալի հերոսներին. Փաշինյան

Այսօր Արցախում հանդիսավոր պայմաններում ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին եւ ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք մշտապես նայում ենք ապագային, սակայն այն ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել անցյալը:

ՀՀ վարչապետն աասաց. ՛՛Այսօրվա միջոցառումը ձայնակցվում եւ ներդաշնակվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ: Դուք ասում եք, որ Սարդարապատը շատ սիմվոլիկ տեղ է մեր ժողովրդի պատմության համար, մեր ազատամարտի պատմության համար, Ստեփանակերտը պակաս սիմվոլիկ տեղ չէ:

Այստեղ մենք եւս ունենք խորհուրդ՝ Առաջին հանրապետության ձեւավորման եւ Երրորդ հանրապետության ձեւավորման, ազատ Արցախի ձեւավորման այս ամբողջությունը, այս սիմվոլը, որը չափազանց կարեւոր է:

Մենք պետ է գնահատենք մեր անցյալի արժեքները, մեր նոր ու նորագույն պատմության արժեքները: Երեկ ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացավ Ռուբեն Սանամյանը: ՀՀ ազգային հերոսը երեկ պարգեւատրվել է եւ այսօր կապիտակ Սանամյանը կատարում է իր պարտքը հայրենիքի պաշտպանության գործում: Սա նոր սիմվոլ է, նոր ճանապարհ ու նոր ընկալում է, որն արժեւորում է անցյալի մեր հերոսներին: Այսօր սխրանքի գնացող մեր զինվորներն ու սպաներն իրենց աչքի առջեւ ունեն անցյալի հերոսներին՛՛:

  • Կիսվել: