երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօր ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով խնդիրը, զոհվեցին և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում․ ԶՈւ ԳՇ պետ

Այսօր ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով խնդիրը, զոհվեցին և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում․ ԶՈւ ԳՇ պետ

Այսօր ողբում և հպարտանում ենք մեր քաջարի զինծառայողներով, ովքեր կատարելով խնդիրը, զոհվեցին և՛ Ապրիլյան պատերազմի, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում:  Այս մասին այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Իհարկե, Ապրիլյանից հետո դասեր քաղել ենք, եթե դասեր քաղած չլինեինք, ինձ թվում է  այս վերջին պատերազմն այլ ելք ու այլ ժամկետներ կունենենար: Մենք կարող էինք կորցնել ամբողջ Արցախը ու 20 օրում»,- ասաց Դավթյանը:

Հարցին՝ ի վերջո ի՞նչ էր Ապրիլյան գործողությունները, Արտակ Դավթյանն ասաց. «Դասական գնահատմամբ պատերազմ չէր, մարտական գործողություններ էին»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Դավթյանն ասաց, որ իրավիճակը բավականին լարված է, սահմաններում հարաբերական կայունություն է:

Հարցին, թե Անդրանիկ Քոչարյանն Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս, ասել է, որ այդ պատերազմում իր մասին հետաքրքիր բացահայտումներ կան, Դավթյանն ասաց, չի մեկնաբանում, հարցերը թող ուղղեն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին:

  • Կիսվել: