Այսօր Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ զոհվածների թվում նորակոչիկներ չկան, նրանք ԵԿՄ անդամներ են։