հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաներ աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաներ աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին. Փաշինյան (տեսանյութ)

Համոզված եմ, որ այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները` զինվորները, սպաները, գեներալներն իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք եւ մենք այս գործը պիտի միասին անենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով այսօր Արցախում կայացած՝ Արթուր Մկրտչյանին և Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» կոչում շնորհելու արարողությունից:

՛՛Այս գործից ամենեւին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետեւ այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը` այստեղ, հիմա, մեր կողքին:

Արցախում ներկա եմ եղել պետական բարձրագույն պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությանը՛՛,-նշել է վարչապետը:

 

  • Կիսվել: