հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է. ՊՆ խոսնակ (լուսանկարներ)

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է. ՊՆ խոսնակ (լուսանկարներ)

Այսօր հուլիսյան հաղթանակը կերտողներն արժանացան «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով այսօր Սարդարապատում հուլիսյան հաղթանակի հերոսների հանդիսավոր պարգևատրման արարողությանը:

՛՛Նրանք կառավարեցին մարտը` ցուցաբերելով ռազմական արհեստավարժություն, նրանք սողեսող հասան վտանգավոր գոտի` հակառակորդի կրակակետի կոորդինատները ճշտելու, նրանք վիրավորվեցին, բայց առաջին բուժօգնությունից հետո շտապեցին բնագիծ, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում դիրք ու ճանապարհ ամրացրին, նրանց գնդացիրների կրակահերթերից խուճապահար հակառակորդն էր փախչում...

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է... Կեցցե՛ մեր բանակը՛՛,-նշել է ՊՆ խոսնակը:

  • Կիսվել: