շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր գիշեր վիրավորում ստացած զինվորն իրավապահներին մանրամասներ է հայտնել

Այսօր գիշեր վիրավորում ստացած զինվորն իրավապահներին մանրամասներ է հայտնել

Այսօր գիշեր հրազենային վիրավորում ստացած զինվորի դեպքից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ զինվորն իրավապահներին հայտնել է, որ զենքի հետ աշխատանք է կատարել ու անզգուշությամբ կրակել է իր վրա: Չնայած զինվորի կողմից հայտնած տեղեկություններին, իրավապահները քննություն են կատարում հասկանալու համար՝ որքանով է հավաստի նրա հայտնած տեղեկությունը: Ի դեպ, հարցաքննության ժամանակ զինվորն իրավապահներին հայտնել է, որ բուժվելուց հետո ցանկանում է շարունակել ծառայությունը:

Հիշեցննեք, որ քիչ առա Պն-ն հայտնեց, որ Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

  • Կիսվել: