չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. ՊՆ

Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. ՊՆ

Այսօր՝ ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում է ՀՀՊՆ-ն։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։ Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։ 

  • Կիսվել: