ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս ճանապարհը բաց և մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար. Փաշինյանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

Այս ճանապարհը բաց և մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար. Փաշինյանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում կիսվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից Նարեկ Բաղդասարյանի մասին տեսանյութով և կից գրել.
 
«Նարեկն ու իր նմաններն են մեր բանակի ու պետության ապագան։ 20-ամյա ժամկետային զինծառայող, որ դարձել է պայմանագրային, ու ապրում է իր տանը, ծառայում/աշխատում է բանակում, ստանում է շուրջ 500-600 հազար դրամ աշխատավարձ։ Ինտելեկտուալ է, ֆիզիկապես ամուր, հոգեպես նպատակասլաց ու անկոտրում։ Ու այս ամենը՝ առանց ավելորդ պաթոսի։
 
Այս ճանապարհը բաց և մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար ու կոչվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր»։

  • Կիսվել: