ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է. ՄԻՊ-ը՝ ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարության մասին

Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է. ՄԻՊ-ը՝ ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարության մասին

Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը, թե ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):

«Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):

Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:

Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է:

Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: