կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքագրման տասնյակից ավել դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը:

՛՛ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա:

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքագրման նախաձեռնություններից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: