չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Այս փուլում Բաքվին ձեռնտու չէ խաղաղության գնալ, քանի որ կարծում են՝ ՀՀ-ից չեն ստացել առավելագույնը

Այս փուլում Բաքվին ձեռնտու չէ խաղաղության գնալ, քանի որ կարծում են՝ ՀՀ-ից չեն ստացել առավելագույնը

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջան անունով արհեստածին պետությունը ռազմական սադրանք է իրականացնում ՀՀ-ի սահմանների նկատմամբ։ Սադրանքը մեկ նպատակ չի հետապնդում, բայց վերջնաարդյունքում մեկ նպատակ ունի՝  հրահրել ռազմական լայնածավալ գործողություններ։ Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Այս փուլում Բաքվի բռնապետին ձեռնտու չէ խաղաղության գնալ ՀՀ-ի հետ, քանի որ նա դեռ կարծում է, որ ՀՀ-ից չի ստացել առավելագույնը ոչ միայն տարածքային առումով, այլ նաև  որպես անկախ պետություն ՀՀ-ի սահմանափակումների առումով։

Բաքվի բռնապետը , իհարկե Թուրքիայի քավորությամբ, ՀՀ-ից փորձում է ստանալ ինչպես իրենից լիարժեք կախվածության մեջ գնտվող մի տարածք։ Նախ տարածքային առավելություններով, հետո նաև տնտեսական, ինքնիշխանության կախվածությունով։ Սա թյուրքական ծրագրի ամենակարևոր և ատասխանատու մասն է, որն այսօր ստանձնել է կատարել Բաքվի բռնապետը Հարավային Կովկասում։ Մի բան պարզ ու հստակ է, քանի դեռ միջազգային կառուցները հասցեական , խիստ հայտարարություններից զատ չեն անցել պատժամիջոցներ կիրառելուն, Ադրբեջանը թույլ չի տա, որ տարածաշրջանում լինի խաղաղություն։ Եվ երկրորդ ու ամենակարևորը, Ադրբեջանին կարող է զսպել ռազմական բալանսի կարգավորումը, որն օր առաջ մենք պիտի առաջ գցենք․․․»։

  • Կիսվել: