հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս պահին մեր պահանջն այն է, որ ԿԽՄԿ-ն առնվազն այցելի մեր զինծառայողին. Դավիթ Տոնոյանը` Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի մասին

Այս պահին մեր պահանջն այն է, որ ԿԽՄԿ-ն առնվազն այցելի մեր զինծառայողին. Դավիթ Տոնոյանը` Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի մասին

Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի գործով կատարվում է ծառայողական քննություն, նաև առաջիկայում քրեական գործ կհարուցվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է՝ ու հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյո՞ք նա առևանգվել է, կամ այլ պայմաններ են եղել, դեռ պետք է պարզենք: Դրանից կախված տարբեր միջազգային կառույցներում կաշխատենք: Այս պահին մեր պահանջն այն է, որ ԿԽՄԿ-ն առնվազն այցելի մեր զինծառայողին, ինչն այս պահին չի եղել»,-ասաց նա:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որոնցով ցանկացած իշխանություն տեղեկացվում է, զգուշացվում, որ խախտում են կատարել, դրանից հետո արձագանքներ են լինում.

«Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ի շրջանակներում, և՛ ԿԽՄԿ շրջանակներում, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում այդ ամենը կատարելու համար»:

  • Կիսվել: