չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս պահին մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։  Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ այս  գիշեր՝ 03։40-ի սահմաններրում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ,  սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։

  • Կիսվել: