շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս իրավիճակում մեծ հույսեր կապել ՊԲ-ի հետ ճիշտ չէ․ Տիրան Խաչատրյան

Այս իրավիճակում մեծ հույսեր կապել ՊԲ-ի հետ ճիշտ չէ․ Տիրան Խաչատրյան

Այս իրավիճակում մեծ հույսեր կապել ՊԲ-ի հետ, դա էլ ճիշտ չէ. պատկերացրեք՝ ափիդ մեջ ունենաս ինչ-որ փոքր չափերի մարմին կամ կենդանի եւ ուզենաս դրան ոչնչացնել: Դա ակնթարթի հարց է: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ ԳՇ նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը:

«Այս իրավիճակում, երբ Արցախը դավաճանված, մեկուսացված մենակ թողած էր, Արցախի ՊԲ-ն ընդամենը շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, որը իրենք հերոսաբար կատարեցին: Արցախի զինված ուժերը թույլ վիճակում չեն եղել, եղել են եւ մարտունակ, եւ սպառազինված, բայց շրջափակված լինելը, ուժերի հարաբերակցությունը այնպիսին էր, որ իրենք ավելին անել չէին էլ կարող»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ ոչ միայն նրանք, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին, այլեւ նրանք, որոնք Արցախի զինված ուժերում ընդգրկված են եղել եւ կատարել են ինչ-որ խնդիր, նրանք բոլորը որպես ռազմական հանցագործներ Ադրբեջանում դատապարտվելու են, եւ նրանք ներկայացվելու են որպես ռազմական հանցագործություններ կատարողներ:

  • Կիսվել: