շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս գումարները մեր թիկունքի, մեր բանակի համար են․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Այս գումարները մեր թիկունքի, մեր բանակի համար են․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեկ երկու լավ լուր ենք ունեցել. «Հովնանյան» հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը, արեց մեծ քայլ ու 3 միլիոն դոլար փոխանցեց հինադրամին: Նույնն արեց Լուիզ Սիմոնի ու Ալեք Մանուկյանի հիմնադրամի նախագահ Քրիստին Սիմոնը, ով 3 միլիոն դոլար փոխանցեց հիմնադրամին: Այս մասին լրագորղների հետ զրույցում հայտարարեց Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ հավելելովմ որ ևս 1 միլիոն դոլար Լոս Անջելեսում հավաքել են Ալ Եսայանն ու ընկերները։

«Երեկ խոսակցություն եմ ունեցել ՀԲԸՄ-ի խորհրդի հետ: Մենք որոշեցինք՝ եթե իրենց հաշվեհամարներին հավաքվի 5 միլիոն դոլար, դա կկրկնապատկեն և որպես բարի կամք մեկ միլիոնը կփոխանցեն «Հայաստան» հիմնադրամին»,- հայտնեց նա։

Արշամյանը նաև վկայեց, որ ամբողջ աշխարհի համայնքներն են այս պահին ներգրավված գումար հավաքելու հարցում, «Նույնիսկ այն  համայնքները, որոնք երբեք ներգրավված չեն եղել, սակայն այս անգամ շատ ակտիվ են, փորձում են հնարավորինս շատ գումար հավաքել ու ուղարկել Հայաստան։

Այս գումարները մեր թիկունքի, մեր բանակի համար են»,- եզրափակեց հիմնադրամի տնօրենը։

 

  • Կիսվել: