ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս գիշեր  հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ խոսնակ

Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր․ ՊՆ խոսնակ

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:

Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ

Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ

Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ

  • Կիսվել: