կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այնպիսի պատրաստություն ենք անցել, որ ցանկացած իրավիճակից կարողանանք դուրս գալ․ ապագա հետախույզ

Այնպիսի պատրաստություն ենք անցել, որ ցանկացած իրավիճակից կարողանանք դուրս գալ․ ապագա հետախույզ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն եմ ավարտել: Համազգեստի հանդեպ հարգանք, հայրենասիրություն, ծնողների դաստիարակություն, ամեն ինչ միախառնվել է ու ամրապնդել իմ այն գիտակցումը, որ երկրին պետք են պատրաստված, գրագետ սպաներ: Եվ այժմ ես պատրաստվում եմ դառնալ հետախուզական դասակի հրամանատար:

Սիրում եմ իմ մասնագիտությունը, հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայելու համար կհաղթահարեմ բոլոր դժվարությունները: Հպարտ եմ ու ոգևորված, որ վարժանքից հետո հրամանատարը իմ գործողություններին ամենաբարձր գնահատականը տվեց:

 

հետախույզ

Առաջին թռիչքից սկսած վստահ կատարել եմ վարժությունը, երկու ոտքերիս վրա կանգնելով` վայրէջք կատարել: Մինչև անկարգելի բացվելը անչափ հետաքրքիր է. երեք վայրկյան զգում ես ազատ անկման վայելքը: Հետո արդեն պարզապես հիշում ու կատարում ես հրահանգիչների ցուցումները։

Լինում է՝ որոշ բաներ մոռանում ենք, բայց այնպիսի պատրաստություն ենք անցել, որ ցանկացած իրավիճակից կարողանանք դուրս գալ: Գործնական վարժանքները մեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն են տվել»:

Ապագա հետախույզ

  • Կիսվել: