ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այնպես չէ, որ մենք դիրք ենք զիջել, ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը. Թովմասյան

Այնպես չէ, որ մենք դիրք ենք զիջել, ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը. Թովմասյան

Այսօր Սոթքի հանքից վերադառնալուց հետո ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրուցեց լրագրողների հետ՝ ասելով, որ իրենց վստահեցրել են, թե սահմանն ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո է:

՛՛Մենք պաշտոնապես գեներալի կողմից ստացանք հավաստիացումներ, որ սահմանը ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ։ Մենք դիրքավորվել ենք և նախկին անհասկացվածությունը, որ եղել է, հիմա շտկվել է, և այնպես չէ, որ մենք դիրք ենք զիջել, մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ պետական սահմանը և պաշտպանում ենք ավելի հոծ թվով զինվորականներով՛՛,-ասաց նա:

Պատհամավորը նաև հավելեց. ՛՛Ես հարց տվեցի, թե ինչո՞ւ են նախկինում քիչ զինվորականներ եղել, և իրենք, փաստորեն, մի քանի հարյուր հոգով են եկել և ՛՛կուլտուրական ներխուժել են՛՛, պարզաբանեցին՝ քանի որ մենք դիրքավորված ենք եղել, չենք մտածել, որ իրենք կգան և այդպիսի իրավիճակ կլինի, հիմա փոխհամաձայնության են եկել այդ թվում նաև ադրբեջանական զինուժի հետ, և զինվորական պայմանավորվածության համաձայն՝ հայկական կողմը պահպանելու է մեր պետական սահմանը, իրենք լինելու են իրենց դիրքերում։ Մենք պետք է լիահույս ու վստահ լինենք, որ հայկական բանակը կատարում է իրա առաքելությունը՛՛։

Խոսելով հանքի շահագործման մասին՝ Թովմասյանն ասաց, որ զինվորականները այդ մասին տեղեկություն չեն ունեցել, սակայն նշել են, թեայնպիսի դիրքերում են, որ հնարավորություն կա հանքը շահագործելու համար։

  • Կիսվել: