հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված, անընդունելի են․ Միքայել Արզումանյանը պետք է խոսի. Դավիթ Տոնոյան

Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված, անընդունելի են․ Միքայել Արզումանյանը պետք է խոսի. Դավիթ Տոնոյան

44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Դավիթ Տոնոյանն առաջարկեց հանձնաժողով հրավիրել ու լսել ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին:

Երբ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե խնդիրն այն է, որ Արզումանյանի գործը դատարանում է, Տոնոյանն ասաց որ իր օրինակով կարելի է միջնորդել. «Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, մասնավորապես ՝ փակ մասում, քանի որ այն շահարկումները, որոնք հիմա կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և ես կարծում եմ, որ ինքը պետք է խոսի»:

Քոչարյանն ասաց, որ այդ առաջարկը կդարձնեն քննարկման նյութ, եթե իրավապահները թույլ տան, նրան հնարավորություն կտրվի խոսել:

  • Կիսվել: