հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է. Փաշինյանը` ԱԱԾ-ի բացահայտման մասին

Այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է. Փաշինյանը` ԱԱԾ-ի բացահայտման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ԱԱԾ-ի վերջին բացահայտմանը՝ կապված թղթերը կեղծելու և հիվանդության անվան տակ ժամանակավորապես զինծառայության դադարեցման դեպքի հետ:

՛՛Այսօր Հայաստանում կա բժիշկ ու քաղաքացի, ովքեր իրար հետ համաձայնության են գալիս, որ կեղծ տեղեկանք տան իբր կորոնավիրուս է, որ առաջնագիծ չգնա: Ու սա միայն մեկ դեպք է բացահայտվել՛՛,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսպիսի դեպքերի արդյունքում բաց է մնում զինվորների թիկունքը, հատկապես նրանց թիկունքը, ովքեր հերոսի նման կռվում են: ՛՛Մենք այդ մարդկանց դավաճանում ենք: Ասում են, թե պետք չէ դավաճաններ փնտրել, սակայն այն, ինչ տեղի է ունենում, դավաճանություն է, որովհետև այդ կեղծ տեղեկանքով մարդը հնարավոր է պետք է զինվորին հաց կամ փամփուշտ հասցներ, մեջքը պահեր, ինչը տեղի չի ունեցել: Այստեղ է պետք փնտրել մեր խնդիրը՝ կարողանում ենք արդյո՞ք այդ խնդիրը մեր մեջ արագ լուծել, թե՝ ոչ՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փաստեր է ձեռք բերել՝ կորոնավիրուսով վարակված լինելու անվան տակ ժամանակավորապես զինծառայության դադարեցման դեպքի մասին:

  • Կիսվել: