հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այգեպարում ու Ներքին Կարմիրաղբյուրում կրակոցներ չկան․ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ

Այգեպարում ու Ներքին Կարմիրաղբյուրում կրակոցներ չկան․ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ

Տավուշի մարզում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չկա, ոչ մի դեպք տեղի չի ունեցել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյան։

Առաքելյանը նշեց, թե լուրերը, որ Այգեպար գյուղում էլ են հնչել կրակոցներ, իրականությանը չի համապատասխանում։

Ավելի վաղ WarGonzo-ի թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Տավուշում փոխհրաձգություն է Ադրբեջանի հետ սահմանին:

«Նման բան չկա, ամեն ինչ իր բնական հունով ընթանում է», - նշեց գյուղապետը։

 

  • Կիսվել: