շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այդ հարցը չի դիտարկվում․ Արտակ Դավթյանը՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման մասին

Այդ հարցը չի դիտարկվում․ Արտակ Դավթյանը՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման մասին

Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում հեռահար սպառազինության գնման վերաբերյալ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով Ս-400-ների գնման հնարավորության մասին հարցին՝ գեներալը նշեց, որ առայժմ այդ հարցը չի դիտարկվում։
 
«Հեռահար սպառազինության այլ տեսակների գնմանն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնվել են, բայց համաձայնագրեր առայժմ չեն կնքվել։ Նախատեսում ենք, որ 2022-23 թվականներին սպառազինությունը կլինի Հայաստանում»,- նշեց Դավթյանը։

  • Կիսվել: