ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավելի շատ վախենում էինք ադրբեջանցի զինվորներից, քան հայերից․ վարձկան

Ավելի շատ վախենում էինք ադրբեջանցի զինվորներից, քան հայերից․ վարձկան

Ադրբեջանում գտնվող «Համզա» դիվիզիայի սիրիացի վարձկաններից մեկը պատմել է, որ Թուրքիան ստել է՝ չհստակեցնելով, թե ինչու են իրենք ժամանել այնտեղ: Տեսանյութն իր թվիթերյան Էջում հրապարակել Է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:

Ինչպես պատմել է վարձկանը՝ հայերին ներկայացրել են որպես քաֆիրներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին։ Իրենց ասել են, որ հայերը օկուպացրել են Ղարաբաղը, նրանք իսլամի թշնամիներն են, և պետք է պաշտպանել մահմեդականներին Ղարաբաղում։

Նա նաև նշել է, ր թուրք զինվորներն իրենց հետ ռազմի դաշտում չեն եղել, նրանք միայն քաջալերել են իրենց։ Վարձկաններն ավելի շատ վախենում էին ադրբեջանցի զինվորներից, որոնք նրանց հետ շատ վատ էին վարվում, քան հայ զինվորներից:

 

 

  • Կիսվել: