ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավելի քան 53 անձ, այդ թվում՝ զինվորականներ, բարձրաստիճան սպաներ անցնում են պետական դավաճանության գործերով․ Փաշինյանը՝ 5-րդ շարասյան մասին

Ավելի քան 53 անձ, այդ թվում՝ զինվորականներ, բարձրաստիճան սպաներ անցնում են պետական դավաճանության գործերով․ Փաշինյանը՝ 5-րդ շարասյան մասին

Այս պահի դրությամբ  ավելի քան 53 անձ, այդ թվում՝ զինվորականներ, բարձրաստիճան սպաներ անցնում են պետական դավաճանության գործերով։ Ի՞նչ է պետական դավաճանությունը․ որ մարդիկ փողերի դիմաց իր դիրքերի տեղերը փոխանցել են  հակառակորդին:

ԱԺ արտահերթ նիստում ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց ուղղեց վարչապետին, թե պարբերաբար խոսվում է 5-րդ շարասյան գործունեության մասին, արդյոք 5-րդ շարասյան գործունեությունը կանխելու քայելրը դանդաղում են նաև դատաիրավական բարեփխումների դանդաղման հետևանքով։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պատերազմի ժամանակ իր ազգականներից մեկը եկել է իր աշխատասենյակ ու ասել՝ բարձրաստիճան սպաներից մեկը զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է․ «Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվելը»:

«Ես իմ ազգականին դուրս եմ արել սենյակից, ասել եմ՝ «դու եկել ես ՀՀ բանակի, սպայի մասին ինձ բա՞ն ես ասում»: Վերջերս էլ լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ առիթով քրեական գործ է հարուցվել ու այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի», - նշեց նա:

Խոսելով դատաիրավական բարեփոխումների մասին՝ նա նշեց․ «Գործընթացը դանդաղ է գնում, բայց գնում է։ Մեր նպատակն, իրոք, անկախ դատական համակարգ ունենալն է ու սրա մեջ բացարձակ ձև չկա, կեծղավորություն չկա։ Իսկ դա շատ լուրջ և բարդ նպատակ է, և իմ գնահատակնն այն է, որ մենք շարժվում ենք դեպի դա, ընդ որում, ցավոտ կերպով, որովհետև շատ դեպքերում հանրությունն էլ մեզ չի հասկանում, ասում է՝  չհասկացա փոխանակ թոշակ բարձրացնեք, դատավորի աշխատավա՞րձ եք բարձրացնում։ Իմ  համոզմունքը եղել է հետևյալը, որ մենք դատավորների, իրավապահ համակարգում աշխատողների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք հանուն քաղաքացիների, որովհետև այդ դատավորներն են նրա իրավունքը պաշտպանելու և՛ սոցիալական, և՛  քաղաքական, և՛ օրենդրական»,- ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ անկեղծ շարունակում են պայքարը կոռուպցիայի դեմ:

«Որևէ կասկած չկա հակակոռուպցիոն քաղաքականությանը մեր նվիրվածության վերաբերյալ»,- հավելեց Փաշինյանը:

  • Կիսվել: