երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Աճուրդով կօտարվեն ՊՆ-ի թվով 1236 ավտոմեքենաները՝ որպես մետաղի ջարդոն. Ընդհանուր քաշը՝ 5263 տոննա

Աճուրդով կօտարվեն ՊՆ-ի թվով 1236 ավտոմեքենաները՝ որպես մետաղի ջարդոն. Ընդհանուր քաշը՝ 5263 տոննա

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց օտարել ՊՆ-ի 1236 միավոր (մոտ 5263 տոննա) տրանսպորտային միջոցները՝ որպես մետաղի ջարդոն:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ-ում կուտակված ավտոմեքենաները պաշտպանության նպատակով չեն օգտագործվում, դուրս են գրված, գաղտնի աշխատանքների համար չեն նախատեսված և ռազմական  նշանակություն չունեն:

Որոշվել է ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված 5263 տոննա սև մետաղի ջարդոնն օտարել դասական աճուրդով մեկ լոտով։

Ներկայացված նախագծով առաջարկվում է աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի 1 տոննայի նվազագույն մեկնարկային գինը սահմանել 45 000 դրամ:

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 3 մլն 684 հազար դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին։

  • Կիսվել: