կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արթուր Ղազինյանը յոթերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը յոթերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ներկա չէին ընդդիմության ներկայացուցիչները: Իսկ օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

«Նշանակում է, որ իրենք իրենց թեկնածուին այսօր թաքցնում են հանձնաժողովից, և քննարկումներում կարող է մենք գայինք ինչ-որ եզրահանգումների, որից իրենք բացակայում են»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ընդդիմության կողմից որպես պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արթուր Ղազինյանը յոթերորդ անգամ չընտրվեց:

  • Կիսվել: