ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, դեմ՝ 8 պատգամավոր։

«Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կներկայացնի հերթական կամ նոր թեկնածուին», - ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: