հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արծրուն Հովհաննիսյանը՝ պատերազմի ընթացքում արած հայտարարությունների մասին

Արծրուն Հովհաննիսյանը՝ պատերազմի ընթացքում արած հայտարարությունների մասին

Արցախյան պատերազմից մեկ ամիս անց միջազգային կազմակերպություններից մեկը վերլուծել է պատերազմի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանի արած հայտարարությունները: Այդ մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:  

«400 հրապարակում եմ ունեցել 44 օրվա ընթացքում, մոտ 170 հրապարակում է եղել՝ «Հաղթելու ենք», ոչ թե «Հաղթել ենք», դրանք խիստ տարբեր են: 168 հրապարակումներ են եղել, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է և նմանաբնույթ այլ գրառումներ: Մոտ 50/50 է եղել: Օրեր են եղել, որ 3 անգամ հստակ նշվել է հստակ ուղղություն, որտեղ շատ ծանր վիճակ է: Այսինքն՝  փորձագետները իրենց գնահատականը տալիս են, որ քարոզչությունը շատ ճիշտ պրապորցիաներով է իրականացվել:

Քանի որ մենք պարտվել ենք, բոլորիս մոտ շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք մեր մեջ գտնել դավաճանների, ու շատ ցավում եմ, որ զինվորականների մեջ եք փնտրում»,- նշեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: