երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արծրուն Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու իմ ղեկավարած հանձնաժողովում. Անդրանիկ Քոչարյան

Արծրուն Հովհաննիսյանն աշխատանքի է անցնելու իմ ղեկավարած հանձնաժողովում. Անդրանիկ Քոչարյան

ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը աշխատանքի է անցնելու ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է շրջանառվող այս տեղեկությունը:

«Առաջարկ է արվել, և Արծրուն Հովհաննիսյանը համապատասխան փաստաթղթերն է պատրաստում»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով՝ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, մենք կունենանք փորձագետ, որը տիրապետում է շատ-շատ ռազմական գիտելիքների:

  • Կիսվել: