հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Տղաներն իրենց դրսեւորել են արծիվների պես». Ժամկետայինները ոչնչացրել են դիրքի վրա հարձակված հատուկջոկատայիններին

«Տղաներն իրենց դրսեւորել են արծիվների պես». Ժամկետայինները ոչնչացրել են դիրքի վրա հարձակված հատուկջոկատայիններին

Հակառակորդի վերջին մասշտաբային հարձակումը տեղի է  ունեցել հանրապետության հարավարեւելյան սահմանագոտում, որի պահպանությունը վստահված էր ժամկետային  զինծառայողներին: 

Ժամկետային զինծառայողներն անմիջապես անցել են պաշտպանության եւ ոչնչացրել հակառակորդի գրոհող հատուկջոկատայինների խմբերը:

Ամբողջ գիշեր չդադարող կրակի պայմաններում իրենց խրամատից  շարունակել են խոցել  իրենց ուղղությամբ վազող թշնամու խմբերը:

Մթության պայմաններում դժվար է ասել, թե հակառակորդի ինչ թվով ուժեր են խոցվել, սակայն զինծառայողները պատմում են, որ ձաներ են լսել. «Առաջխաղացում է փորձել կատարել թշնամին, բայց չենք թողել ինչպես տեսնում եք` դիրքն ամուր է` ինչպես կա: Տղաները իրենց դրսեւորել են արծիվների պես, ամեն մեկը իր առջեւ դրված խնդիրը կատարել է փառքով, հակառակորդներին մեծ վնասներ ենք պատճառել, ձայներից ենք լսել հատկապես, ահավոր գոռոցներ իրենց կողմից»:

Մանրամասները` «Զինուժ»-ի տեսանյութում:

  • Կիսվել: