չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նիստին։

ՊՆ-ից հայտնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 

  • Կիսվել: