չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
 Արտակ Դավթյանն այցելել է կենտոնական զինվորական հոսպիտալ

Արտակ Դավթյանն այցելել է կենտոնական զինվորական հոսպիտալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ԳՇ պետը հետեւել է հոսպիտալում ընթացող շինարարական եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ եւ հետաքրքրվել վերջնաժամկետների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաեւ տեսակցել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողներին, բուժանձնակազմից տեղեկացել նրանց առողջական վիճակի եւ բուժման ընթացքի մասին:

  • Կիսվել: