երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արշակ Կարապետյանը Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Արշակ Կարապետյանը Վրաստանի պաշտպանության նախարարին ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով:

ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով հյուրին, ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը:

 

  • Կիսվել: