ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի

Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի

ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 11-ին եղել է «Պատրիոտ» զբոսայգում, որն իրենից ներկայացնում է թանգարանային մի շարք հարթակներից, ռազմամարզական խաղահրապարակներից, ռազմատեխնիկական ցուցադրություններից բաղկացած և հայրենասիրական ուղղվածության ժամանցային հարմարություններով մեծ համալիր։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Արշակ Կարապետյանը ծանոթացել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցադրություններին, այնուհետև այցելել զբոսայգում գտնվող ՌԴ ՊՆ գլխավոր եկեղեցի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: 

Կողմերի հանդիպման ժամանակ Շոյգուն նշել է. ՛՛Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը՛՛:

 

 

  • Կիսվել: