երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողները պետական պարգևների են արժանացել

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողները պետական պարգևների են արժանացել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողները պետական պարգեւների են արժանացել:

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել.

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Սուրեն Սամվելի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Արտաշես Ռաֆիկի ՀԱՋԱԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Արա Արտուշի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Վանիկ Եգորի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ

Տիգրան Նորայրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Վազգեն Դավթի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Էդգար Վարուժանի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ

Սարուխան Արտավազդի ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Արկադի Համլետի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Կարեն Վարուժանի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հայկ Նիկոլայի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր

Հովհաննես Աշոտի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի մարտկոցի հրամանատար, մայոր:

  • Կիսվել: