ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Առուշանյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից

Արմեն Առուշանյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Առուշանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Արմեն ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

  • Կիսվել: