երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արմավիրի մարզում նշվել է N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձը․ տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

Արմավիրի մարզում նշվել է N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձը․ տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ներկա է գտնվել Արմավիրի մարզում տեղակայված N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձին և նորակոչիկ զինծառայողների զինվորական երդմանը նվիրված արարողությանը:

Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին, զինծառայողներին և հյուրերին՝ փոխմարզպետն ընդգծել է, որ հաստատությունն իր 29-ամյա պատմության ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել մեր հայրենիքի պաշտպանության գործում: Եվ տարիների ընթացքում ձևավործված փորձառությամբ՝ զորամասն ի զորու է պատվով կատարել իր առաքելությունը:

Զինվորական երդմնակալության հիշարժան օրվա առթիվ Առնակ Ավետիսյանը շնորհավորել է նորակոչիկ զինծառայողներին՝ ցանկանալով խաղաղ երկնքի ներքո անվտանգ ծառայություն: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ծառայության երկու տարիների ընթացքում ձեռք բերված ռազմական գիտելիքներն ու հմտություններն օգնելու են տղաներին պատվով հաղթահարել հանդիպող դժվարություններն ու ամուր կանգնել Մայր հողի վրա:

  • Կիսվել: