կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրի մարզպետի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Արմավիրի մարզպետի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ 2024 թվականի հունվարի 29-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ:
 
Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Անդրանիկ Լալայանը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են 2023 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող և 2023 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:
 
ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Խաչատրյանը մարզպետին զեկուցեց զորակոչային միջոցառումների և վարժական հավաքների անցկացման մասին, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

  • Կիսվել: