ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արգելվում է առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի տարածքում. ԱԱԾ-ի նոր նախագիծը

Արգելվում է առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի տարածքում. ԱԱԾ-ի նոր նախագիծը

Ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում: Այդ նախագծում փոփոխությամբ առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այժմ կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: «Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»,- նշված է ԱԱԾ-ի նախագծում:

Այսպիսով, Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է այս փոփոխությամբ կանոնակարգել տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:

  • Կիսվել: