հինգշաբթի, մայիս 26
26 / 5 / 2022
Արեն Աշոտի Ասրյան. հերոսն այսօր կդառնար 22 տարեկան

Արեն Աշոտի Ասրյան. հերոսն այսօր կդառնար 22 տարեկան

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության մի խումբ ծառայողներ` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի և Քրեական հետախուզության վարչության պետ Արայիկ Գասպարյանի գլխավորությամբ, ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի պետ Ռոմա Հարությունյանի ուղեկցությամբ, այսօր այցելել են Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած Արեն Ասրյանի շիրմին։

Այսօր նրա տարեդարձի օրն է։ Հերոս ոստիկանը կդառնար 22 տարեկան։
Արենը 2018 թ. նոյեմբերի 20-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում:

2020թ. մարտի 18-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 3-րդ ջոկի հրամանատար:
Ուներ ոստիկանության սերժանտի կոչում:

Նա մեկն է ոստիկանության այն 11 ծառայողներից, ով 2020 թվականի 44-օրյա արհավիրքի ժամանակ անմահացավ Հադրութի շրջանում մղված թեժ մարտերի ընթացքում` համալրելով հերոսների երկնային գունդը։

  • Կիսվել: