շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախյան պատերազմում ունեցած զգալի ավանդի համար 10 ազատամարտիկ ստացել է «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա

Արցախյան պատերազմում ունեցած զգալի ավանդի համար 10 ազատամարտիկ ստացել է «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա

Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը:

Հերթական նախաձեռնությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ Միության վարչության որոշմամբ արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:

 

  • Կիսվել: