ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

Արցախում վիրավորված սպան կրկին կվիրահատվի

Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: Այսօր այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Բավական դրական դինամիկա կա: Արդեն մի քանի վիրահատություն արվել է, սպասում ենք հերթական վիրահատությանը: Կարծում եմ, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ զրուցելու»,-ասաց Գաբրիել Բալայանը:

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող՝ 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

  • Կիսվել: