չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է․ Հովհաննիսյան

Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է․ Հովհաննիսյան

Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է։ Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
Այսօր ավելի վաղ ՊՆ-վ հայտնեցին, որ  ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: 

 

Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:

Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:

  • Կիսվել: