ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է. մարզպետարան

Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է. մարզպետարան

Շրջանառվող այն տեղեկությունը, թե իբրև Արարատի մարզի Երասխ սահմանամերձ բնակավայրում տարհանում է իրականացվում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից։

՛՛Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց։

Արարատի մարզում իրավիճակը հանգիստ է։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը՛՛,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: