ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզում 32-ամյա պայմանագրային զինծառայող է ինքնասպան է եղել

Արարատի մարզում 32-ամյա պայմանագրային զինծառայող է ինքնասպան է եղել

Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին՝ ծիրանի ծառից դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծիրանի ծառից երկաթյա մալուխով կախված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին: Տեղում դատաբժիշկը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի մարզային Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ պարզվել է, որ Ռաֆիկ Ա.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: