երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Շարքային Վահրամ Ավագյանի մահվան գործով կալանավորվել է Առաքել Մովսիսյանի որդին

Շարքային Վահրամ Ավագյանի մահվան գործով կալանավորվել է Առաքել Մովսիսյանի որդին

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դ. Մովսիսյանն Առաքել Մովսիսյանի որդին է:

Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

  • Կիսվել: