կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2020
 Առանց համալիր բուժզննության զորակոչված զինծառայողը վաղաժամ զորացրվել է. ՀՔԱՎ

Առանց համալիր բուժզննության զորակոչված զինծառայողը վաղաժամ զորացրվել է. ՀՔԱՎ

Արարատի մարզի բնակիչ Տ.Ա.-ը  զինված ուժեր է զորակոչվել առանց համալիր բուժզննություններ անցնելու: Այս մասին ՀՔԱՎ գրասենյակին ուղղված դիմումում տեղեկացրել էր նրա հայրը՝ ակնկալելով իրավական աջակցություն՝ որդու զորակոչի օրինականության վերանայման հարցում:

Նրա ներկայացմամբ՝ 2019 թ.-ի հունվարին տղային զորակոչել են՝ առանց  ամբողջական բուժզննության ենթարկելու, մինչդեռ տղան ունի շնչառական ուղիների խնդիրներ և այդ մասին հավաստող փաստաթղթեր:

Մասնավորապես՝ նրան անհանգստացնում են փոշուց, սառը օդից ու մի շարք սննդատեսակներից առաջացող  ասթմատիկ նոպաները: Բժշկական հանձնաժողովը ոչ միայն դա հաշվի չի առել, այլև՝ 2018 թ.-ին Իտալիայում ուսանելիս նրան տրված բժշկական փաստաթուղթը, որը հավաստում է Տ.Ա.-ի մոտ անհայտ ծագման գաստրոպատիայի, բրոնխոսպազմի սինդրոմի և սթրեսային ասթմայի մասին: ՀՔԱՎ գրասենյակը խնդրի վերաբերյալ 2019 թ.–ի դեկտեմբերի 12-ին գրությամբ դիմել էր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով տղային անհապաղ ենթարկել համալիր բուժզննության՝ պարզելու նրա առողջական վիճակի իրական պատկերը, հարկ եղած դեպքում՝ կազմակերպել նրա բուժումը և, ընդհանրապես, վերանայել զինծառայությանը նրա պիտանիության հարցը:  

Մանրամասները՝ այստեղ:

 

 

  • Կիսվել: