չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊՆ-ն հրապարակել է Արամուսում ավտովթարից մահացած զինվորների անունները

ՊՆ-ն հրապարակել է Արամուսում ավտովթարից մահացած զինվորների անունները

Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):

Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:

Քննչական կոմիտեից «Լուրերին» տեղեկացրել են, որ վարորդի ինքնությունը պարզվել է, սակայն մինչև այժմ նրան հայտնաբերել չի հաջողվել:

Անձը հետախուզման մեջ է:

  • Կիսվել: