հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք

Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք

ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։

Նա, մասնավորապես, նշել է․

«Առաջնագծում տեղադրվել է 23 նոր մարտական և կրակային դիրք։

Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ։

Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով։

Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների պայմանագրայիններով փոխարինման գործընթացը և պայմանագրային զինծառայողների թիվը աճել է 4.1 %-ով։

Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարք։

Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական դիրք։

Մշտական ջրով ապահովվել են 235 դիրք։ Դիրքերում զինվորներին տրամադրվում է նաև շշալցված ջուր, ինչը անվտանգային մի շարք հարցեր լուծելուց զատ նաև որակական առաջընթաց է։

Սննդի մատակարարման նոր ծառայությունից օգտվում են ժամկետային զինծառայողների 80%-ը, նախատեսվում է մինչև տարեվերջ նշված ծրագրում ներառել զինված ուժերի բոլոր զորամասերը և մարտական դիրքերը։

Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Լուս․՝ Արեգ Վարդանյանի»:

  • Կիսվել: